Հենրիխ Մխիթարյան. Սա իմ կարիերայի լավագույն գոլն էր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ԱՊԼ-ի 19-րդ տուրում «Սանդերլենդի» հետ խաղից (3:1) հետո իր տպավորություններն է հայտնել սուպերգոլից:
«Դա իմ կարիերայի լավագույն գոլն էր: Ես հաճելիորեն հուզված էի: Առաջին հերթին ես նայեցի եզրային մրցավարի ուղղությամբ: Տեսնելով, որ խաղից դուրս չկա, սկսեցի տոնել: Ամեն ինչ հրաշալի էր», ասել է Մխիթարյանը: