Լուիս Սուարես. Նախորդ տարի ամենագեղեցիկը «Ռեալին» խփածս գոլն էր. տեսանյութ
«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը նշել է, թե որն էր 2015թ. իր խփած ամենագեղեցիկ գոլը:
«Ամենագեղեցիկ գոլը, որը հիշում եմ, դա «Ռեալի» դարպասը խփած առաջին գնդակն էր: Այն թիմային հրաշալի գործողությունների արդյունք էր: Սերխի Ռոբերտոն ինձ հիանալի փոխանցում կատարեց:
Այդ գոլին ես հատուկ նշանակություն եմ տալիս, քանի որ այն իմ առաջին գնդակն էր «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում: Բացի այդ, այն հիշեցնում է «Ռեալի» նկատմամբ տարած 4:0 հաշվով հաղթանակը», ասել է Սուարեսը: