4797 դիտում
18:38 07-12-2019
Անկախություն. Բելառուսն ապրում է․ Մինսկում ցույցեր են սկսվել Ռուսաստանին ինտեգրման դեմ
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում այսօր՝ դեկտեմբերի 7-ին բողոքի ցույց է սկսվել Ռուսաստանի հետ ինտեգրման դեմ: Ցույցի ժամանակ բախումներ են տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է [url=https://korrespondent.net/world/4169032-v-mynske-nachalys-protesty-protyv-yntehratsyy-s-rossyei?fbclid=IwAR3fZh3ZsA2vVrKTbSvjiYwLg5gNrpMEFzNx0RY4oHzbc_nzVQ3k0s4vwUU]korrespondent.net[/url] կայքը:
Նշվում է, որ կարճ ժամանակում Մինսկի Հոկտեմբերյան հրապարակում ավելի քան 1000 մարդ է հավաքվել: Ցույցի մասնակիցները ցանկացել են բարձրանալ Հանրապետության պալատ տանող աստիճաններով, սակայն նրանց խանգարել են քաղաքացիական հագուստով մարդիկ: Նրանք հրել են ակցիայի մասնակիցներին և լրագրողներին, ու ցանկապատի պես կանգնել են աստիճաններին:
Նշվում է, որ համազգեստով իրավապահները տարածքում շատ քիչ են:
Քաղաքացիական համազգեստով մարդկանց հետ քաշքշուկի ժամանակ ցուցարարները բղավել են «ամոթ», «ֆաշիստներ», «անկախություն», «Բելառուսը ապրում է»:
Քաշքշուկից հետո ցուցարարները գնացել են Արհմիությունների տան աստիճանների ուղղությամբ, նրանց հետևից վազել են նույն քաղաքացիական համազգեստով մարդիկ: Տեսնելով դա՝ ցուցարարները սկսել են նրանց անընդհատ վազեցնել մի աստիճաններից մյուսը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1311 դիտում
17:15 29-12-2019
Մինսկում տեղի է ունեցել Ռուսաստանին Բելառուսի ինտեգրման դեմ հերթական բողոքի ակցիան
2385 դիտում
16:48 08-12-2019
Մինսկում շարունակվում են Ռուսաստանին ինտեգրվելու դեմ բողոքի ակցիաները
1558 դիտում
17:08 28-08-2020
Բելառուսն առաջինը կստանա կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան պատվաստանյութը
Այս բաժնից
535 դիտում
21:30 17-04-2024
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
457 դիտում
21:03 17-04-2024
Իրանի արտգործնախարարն աշխատանքային այցով գտնվում է Թուրքիայում
508 դիտում
20:39 17-04-2024
ԼՂ-ում ռուս խաղաղապահների առաքելությունը կարելի է համարել ամբողջությամբ կատարված․ Պետդումա