Մինսկում տեղի է ունեցել Ռուսաստանին Բելառուսի ինտեգրման դեմ հերթական բողոքի ակցիան
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում այսօր կրկին տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ ընդդեմ Ռուսաստանին Բելառուսի ինտեգրմանն ուղղված օրինագծի։
Ինչպես հայտնում է Ria Novosti-ն, ակցիան, որը թվով 5-րդն է, թույլատրված չէ իշխանությունների կողմից։
Հոկտեմբերի հրապարակում են հավաքվել մի քանի տասնյակ ցուցարարներ, ովքեր պաստառներ են բարձրացրել և պահանջել են գաղտնազերծել Բելառուսի և Ռուսաստանի միջև ինտեգրման խորացման վերաբերյալ փաստաթղթերը։
Նախկինում բողոքի ակցիաներ են իրականացվել դեկտեմբերի 7-ին, 8-ին, 20-ին և 21-ին, հիմնականում՝ երթերի տեսքով։ Դրանք եղել են խաղաղ, ձերբակալություններ չեն եղել, միայն՝ տուգանքներ՝ չթույլատրված ակցիաներին մասնակցելու համար։