10262 դիտում
20:52 05-12-2019
Նախիջևանում մեծ խնդիր ունենք, ռազմական, զինուժ է հավաքվում, առանձնապես չեմ նկատել, որ մեր ԱԳՆ-ն այս ուղղությամբ քայլեր է ձեռնարկում. Արման Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am
Բրատիսլավայում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը դարակազմիկ չէր: Առավել կարևոր է գործընթաց, որը տեղի է ունենում տարածաշրջանում, պանթուրքիստական քաղաքականության զարգացումն է, Նախիջևանում կատարվող գործողությունները: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/12/05/arman-navasardyan/3157644?fbclid=IwAR0bnrf4QMRVd6X-XQTDLyziM6mxRspFf1NuKXzq917gQaNZU5tMCXuwWWk]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
Անդրադառնալով Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանը՝ Արման Նավասարդյանն ասաց, որ պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, թե ինչ է արվել, բայց թե կուլիսներում ի՞նչ խոսակցություն է եղել, մենք դա չգիտենք:
«Բայց ես չեմ կարծում, որ այնտեղ ինչ որ դարակազմիկ հանդիպում է եղել կամ դիվանագիտական ճեղքում, ինչպես ասում են, որովհետև դրանից առաջ Լավրովի՝ Հայաստան և Բաքու այցերը, հուշում էին այն մասին, թե ինչ ճանապարհով են գնալու բանակցությունները: Իրոք, այնտեղ պետք է լիներ ընդհանուր ձևակերպումներ, ինչպես եղել էր երկու մայրաքաղաքներում՝ փոխհամաձայնության ու փոխզիջումների ճանապարհով, բայց թե դա որքանո՞վ կլինի դիվանագիտական բեկում հարաբերություններում, դժվարանում եմ ասել:
Բայց ընդհանուր գործընթացը խոսում է այն մասին, որ ընդհանուր հույսեր, մեծ հեռանկարներ այստեղ տեսնելը կլիներ ոչ շատ ճիշտ»,-ասաց Արման Նավասարդյանը:
Արման Նավասարդյանն անդրադարձավ նաև հոկտեմբերին Բաքվում կայացած «Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի» 7-րդ համաժողովին, և նշեց, որ դա նույն պանթուրքիստական քաղաքականության զարգացումն է:
«ՌԴ-ն փորձում է հսկել այդ կազմակերպության հետագա դինամիկան, և Լավրովը երկու անգամ է անդրադարձել դրան»,-ասաց Նավասարդյանը՝ նշելով, որ դա ընդհանուր պանթուրքսիստական քաղաքականության քաղաքականություններից մեկն է՝ հիմնված «Ազգային ուխտի» սկզբունքի վրա, որը վերաբերում է Օսմանյան կայսրության սահմանների ու տարածքների վերականգնմանը:
Դիտարկմանը, թե ՀՀ-ն, ըստ էության, երկու կողմից է թիրախավորվում, Արման Նավասարդյանն ասաց. «Իհարկե, Թուրքիան Սիրիայում չի կանգնելու, շարունակելու է իր գործողությունները, սա՝ մեկ: Երկրորդ, պանթուրքիստական գաղափարախոսությունը երկրորդ շնչառություն է ստանում Արաբական գարունից հետո, սա դեպի Արևելք ուղղված քաղաքական կուրս է, որի ուղղություններից մեկը Հայաստանն է. այստեղից հասնել Հյուսիսային Կովկաս, դրանից հետո հաջորդ թիրախը կարող է լինել ՌԴ-ի մուսուլմանական շրջանները, ինչպես նաև՝ Միջին Ասիան: Եվ, բնականաբար, սա ուղղված է Հայաստանի դեմ, սա նախազգուշացնում ու մտահոգություն է առաջացնում անգամ չինացիների մոտ, և չին դիվանագետները կարծում են, որ Հայաստանը սա կարող է կանգնեցնել»,-ասաց Նավասարդյանը:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2019/12/05/arman-navasardyan/3157644?fbclid=IwAR0bnrf4QMRVd6X-XQTDLyziM6mxRspFf1NuKXzq917gQaNZU5tMCXuwWWk]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3969 դիտում
16:23 01-02-2018
«Զինուժ» ստուդիան, «Հայ զինվորը» և «Սպայի տունը» կմիավորվեն. կստեղծվի «Զինուժ մեդիա»
4167 դիտում
17:35 25-11-2016
Կապի նախարարությունը քայլեր է ձեռնարկում 97 համայնքների տրանսպորտային խնդիրը լուծելու ուղղությամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
739 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
850 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
598 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին