2132 դիտում
09:49 05-12-2019
Աուդիտը ՍԴ-ում Վլադիմիր Վարդանյանի պաշտոնավարման շրջանում չարաշահումներ է բացահայտել. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանում իրականացված ներքին աուդիտի արդյունքում ուշագրավ փաստեր են ի հայտ եկել:
«Փաստ» օրաթերթի հավաստի աղբյուրների փոխանցմամբ, ներքին աուդիտը լուրջ չարաշահումներ է հայտնաբերել, որոնք վերաբերում են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի պաշտոնավարման շրջանին:
Ըստ նույն աղբյուրի, բացահայտված չարաշահումներն այնքան լուրջ են, որ առաջիկայում դրանք կփոխանցվեն իրավապահներին:
Մեկնաբանություն ստանալու նպատակով փորձեցինք կապ հաստատել ՍԴ աշխատակազմի ներկայիս ղեկավար Էդգար Ղազարյանի հետ, սակայն նա այդպես էլ չպատասխանեց հեռախոսազանգերին:
Հիշեցնենք, որ Վլադիմիր Վարդանյանը 2003թ.-ից աշխատել է ՍԴ-ում և նախքան պատգամավոր դառնալը զբաղեցրել է Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2768 դիտում
09:31 05-08-2016
Արագածոտնի մարզպետարանում աուդիտը շեղումներ է բացայատել. «Ժողովուրդ»
1468 դիտում
17:56 14-08-2023
Բահամուտը հաջողությամբ անցել է Hexens-ի և Certik-ի աուդիտը
Այս բաժնից
1072 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1699 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»