211652_close_icon
views-count1635 դիտում article-date 16:30 04-12-2019

Ապօրինի ծառահատման հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանությունը շարունակում է ապօրինի ծառահատումների դեմ պայքարը: Դեկտեմբերի 1-ին հերթական դեպքը ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողները բացահայտեցին: Ոստիկանները տեղեկացել էին, որ «Սևան ազգային պարկի» Արտանիշ տեղամասից ապօրինի 4 ծառ են հատել:Համապատասխան միջոցառումների շնորհիվ ժամեր անց իրավապահները տեղեկություններ ստացան, որ ծառերը հնարավոր է հատած լինի Սևան քաղաքի Նալբանդյան փողոցի 67-ամյա մի բնակիչ: Նույն օրը, ժամը 19.30-ի սահմաններում, նա հրավիրվել է բաժին և տվել խոստովանական բացատրություն: Նշված ծառերը մանրացված վիճակում հայտնաբերվել են Արտանիշ տեղամասում` կասկածվողի տնակի հարևանությամբ:Վնասի չափը պարզվում է:Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր