211652_close_icon
views-count30479 դիտում article-date 15:36 04-12-2019

Բողոքի ցույց Վանաձորում. «Ավտոգեն-Մ» գործարանի աշխատակիցները պահանջում են իրենց չվճարված աշխատավարձերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, Լոռու մարզպետարանի շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել Վանաձորի «Ավտոգեն-Մ» գործարանի աշխատակիցները: Աշխատակիցները գործարանից պահանջում են 2014թ-ի իրենց չվճարված 4 ամսվա եւ 2019 թվականի օգոստոս-նոյեմբեր ամիսների աշխատավարձերը: Աշխատակիցների խոսքով՝ գործարանը կուտակած աշխատավարձերի պարտքերից չի հրաժարվում, սակայն ամեն անգամ այսօր-վաղն է գցում: «Արդեն 5-րդ տարին ա, պատճառաբանում են, թե Ուկրաինայի ճգնաժամն է պատճառը, գունային մետաղների գների անկումն ու ռուբլու արժեզրկումը, ու այդ պատճառով է իբր, որ գործարանը ֆինանսական խնդիրների առաջ է կանգնել»,- [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում հայտնել են աշխատակիցները: Նրանցից մի քանիսին ընդունել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ով կապ է հաստատել գործարանի ղեկավարության հետ: Մարզպետին տեղեկացրել են, որ դեկտեմբերի մինչեւ 15-ը աշխատակիցներին կվճարեն այս տարվա աշխատավարձերի պարտքերը: Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր