211652_close_icon
views-count6028 դիտում article-date 10:25 04-12-2019

Fly Armenia Airways-ը Հայաստան կբերի մի քանի հատ «Բոինգ», կբացի 200 աշխատատեղ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Շուտով հայկական ավիաշուկա մուտք կգործի նոր հայկական ավիաընկերություն: Այս մասին երեկ ԱԺ-ում հայտարարեց ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը: Սակայն Տաթևիկ Ռևազյանը չասաց, թե որ ընկերության մասին է խոսքը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ խոսքը «Fly Armenia Airways» ընկերության մասին է: Ըստ որոշ տեղեկությունների՝ ընկերության կառավարիչները բրիտանացիներ են: Մեզ հայտնի դարձավ, որ հունվարի կեսերին ընկերությունը Հայաստան կբերի մի քանի հատ «Բոինգ» ինքնաթիռ: Ընկերությունը չվերթները նախատեսում է սկսել մարտի վերջից և մտադիր է աշխատանքի ընդունել օդանավ շահագործելու վկայական ունեցող աշխատողների: Միաժամանակ, ավիաընկերությունը տեղեկացրել է, որ առաջիկա ամիսներին կբացի ավելի քան 200 աշխատատեղ: Այստեղ տեղին է ընդգծել՝ եթե հնարավորություն կա հայկական ավիաընկերություն ունենալ և բացել 200 աշխատատեղ, ապա այդ դեպքում ինչու է քաղավիացիան իռլանդական լոուքոսթերին բերում հայկական ավիաշուկա: Մյուս կողմից` չի բացառվում նաև, որ ցածր բյուջետային ավիաընկերությունները լուրջ խնդիրներ առաջացնեն նոր ստեղծվելիք ընկերության համար: Ի դեպ, այս խնդիրը սկսել է մտահոգել ավիացիոն մասնագետներին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր