211652_close_icon
views-count1339 դիտում article-date 23:14 03-12-2019

Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Ֆինլանդիայի խորհրդարանի իր գործընկերոջը. քննարկվել են համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր

Այսօր`դեկտեմբերի 3-ին, Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Ֆինլանդիայի խորհրդարանի իր գործընկերոջ` Կրթության և մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Պաուլա Ռիսիկոյի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԱԺ ԳԿՄՍԵՍ հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը: Երկու երկրների օրենսդիր մարմինների կրթության և մշակույթի պատասխանատուները քննարկել են հանձնաժողովների հարաբերությունների սերտացմանը, համատեղ ծրագրերի իրականացմանն ու փորձի փոխանակմանն առնչվող մի շարք հարցեր: Հանձնաժողովների նախագահները պայմանավորվել են նաև եկող տարի ԱԺ մշտական հանձնաժողովի փորձագետներին գործուղել Հելսինկի` ֆիննական փորձը Հայաստանի Ազգային ժողովում տեղայնացնելու նպատակով: Հանդիպմանը հետևել են քննարկումներ Էդուսկունտայի այլ պատգամավորների հետ

Նմանատիպ նյութեր