211652_close_icon
views-count13541 դիտում article-date 21:28 02-12-2019

Գագիկ Ջհանգիրյանը պահանջում է առոչինչ ճանաչել Ռոբերտ Քոչարյանի՝ իրեն դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու, ինչպես նաև կոչումից զրկելու մասին հրամանագրերը

Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը դատական հայցով պահանջնում է առոչինչ ճանաչել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ 2008 թվականի փետրվարի 23-ի երկու հրամանները: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից: Գագիկ Ջհանգիրյանը պահանջում է առոչինչ ճանաչել իրեն՝ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու, ինչպես նաև արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանից զրկելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրերը: Հիշեցնենք, նաև որ վերջերս Վճռաբեկ դատարանի որոշմամբ Գագիկ Ջհանգիրյանն արդարացվել է: Նա իր գործով տասը տարի անց վճռաբեկ բողոք էր ներկայացրել՝ գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ: Նշենք, որ խոսքը վերաբերում էր դեռևս 2008 թ.-ի փետրվարի 23-ին դեպքին: Ըստ մեղադրական եզրակացության՝ ՀՀ Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության վարչական շենք մտնելու պահին, չենթարկվելուվ ոստիկանության աշխատակիցներին, նա ձեռքով հարվածել էր վարչության աշխատակից Արման Հարությունյանին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, պատռել նաև Տիգրան Աղվանյանի համազգեստը: Այսպիսով Գագիկ Ջհանգիրյանը կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել իրենց ծառայողական պարտականություններ կատարող իշխանության ներկայացուցիչների նկատմամբ: Նրան 2008-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: 2009-ին դատարանը մեղավոր էր ճանաչել Գագիկ Ջհանգիրյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով, նրան դատապարտել ազատազրկման 3 տարի ժամկետով: 2009-ին Գագիկ Ջհանգիրյանն առաջին ատյանի դատարանի վճիռը բողոքարկել էր վերաքննիչում, սակայն վերաքննիչ ատյանն այն թողել էր անփոփոխ, չէր բեկանել առաջին ատյանի դատարանի վճիռը: 2019-ին Վճռաբեկ դատարանը բավարարել է նրա գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ բողոքը, և Ջհանգիրյանն արդարացվել է: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր