211652_close_icon
views-count7438 դիտում article-date 19:52 02-12-2019

Հեքիաթ ունեցեք, ձեր հեքիաթը. 17.am

«Հեքիաթ ունեցեք, ձեր հեքիաթը ու ձեր հոգու մի մասնիկով հավատացեք այդ հեքիաթին ու այդպես ապրեք»: Սա «Վերջին ուսուցիչը» հեռուստասերիալի ամենահայտնի միտքն է: Երկու ամիս առաջ Հանրային հեռուստաընկերությունը եթեր հեռարձակեց Վարդգես Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը» վիպակի հիման վրա նկարահանված, 16 մասից բաղկացած համանուն հեռուսատասերիալը՝ հաղորդելով ժամանակակից կյանքի շունչը: Անվիճելի է, որ ֆիլմը սիրվեց հատկապես երիտասարդների կողմից: Ֆիլմի, դերասանի մասնագիտության, Ամանորի և այլ թեմաների մասին [url=http://www.17.am/%D5%B0%D5%A5%D6%84%D5%AB%D5%A1%D5%A9-%D5%B8%D6%82%D5%B6%D5%A5%D6%81%D5%A5%D6%84-%D5%B1%D5%A5%D6%80-%D5%B0%D5%A5%D6%84%D5%AB%D5%A1%D5%A9%D5%A8/?fbclid=IwAR1YqVBGpXM50JlTuJSR1QMl5jydsxH7lY-fvyNvwWiDWaP5ateXfDNpBuM]17.am[/url]-ը զրուցել է հեռուստասերիալի գլխավոր դերասաններից մեկի` Արմեն Միքայելյանի հետ: -Ինչպե՞ս ընտրեցիր դերասանի մասնագիտությունը: - Դերասանի մասնագիտության մասին չեմ երազել: Ամեն ինչ սկսվեց, երբ բացվեց Աշոտ Ղազարյանի «Ծիծաղի, հումորի և խոսքի դպրոցը»: Պապիկս ինձ տարավ այնտեղ, որպեսզի փորձեմ ուժերս: Միաժամանակ արդեն սկսեցի հաճախակի այցելել ներկայացումների: Հետո արդեն սկսեցի շատ գրքեր կարդալ և սիրահարվեցի դերասանի մասնագիտությանը: - Ի՞նչ թերություններ և առավելություններ կնշես դերասանի մասնագիտության մեջ: - Դերասանի մասնագիտության միջոցով կարողանում ես շատ արագ և հեշտ ճանաչել դիմացինիդ, իսկ որպես թերություն կարող եմ նշել ցածր աշխատավարձը կամ այն, որ ինստիտուտը տարեկան ավարտում են 80-ից 100 դերասան, և մեծ մասը մատնվում են անգործության: - Ամենակարևոր հատկանիշը դերասանի համար: - Դերասանը ուղղակի պարտավոր է լինել բազմակողմանի զարգացած և շատ կարդացած: Այդ ամենը կարող եք նկատել առանց նրա հետ շփվելու, այլ ուղղակի նրա աչքերին նայելով: - Խոսենք «Վերջին ուսուցիչը» ֆիլմից: Ինչպե՞ս ստացար ֆիլմում նկարահանվելու առաջարկը: - Ինստիտուտում հայտարարեցին քասթինգ, որը անցկացվելու էր Ռադիոտանը: Առաջին օրը ուսումնասիրեցի Աշոտի կերպարը: Երեք շաբաթ անց զանգեցին ու առաջարկեցին Վահանի դերը, ինչի համար ուրախ եմ, որովհետև Աշոտի կերպարը ինձնից շատ հեռու է, ու հաստատ դժվարություններ կառաջանային: - Արմեն, ի՞նչ ես կարծում՝ ո՞րն էր հեռուստասերիալի հաջողության գաղտնիքը: - Ֆիլմը պարզ մարդկային հարաբերությունների մասին է: Հերոսները սովորական մարդիկ են` իրենց դրական և բացասական կողմերով, ճիշտ ու սխալ քայլերով: Այս ամենի շնորհիվ էլ ֆիլմը դիպավ մարդկանց սրտերին: - Քո դպրոցական տարիներին ո՞ր կերպարին էիր նման: -Հենց Վահանի կերպարին: Ես էլ էի բավականին լավ սովորում և ունեի հանգիստ բնավորություն: Ֆիլմում Վահանը որոշ հատվածներում մեջբերումներ է անում «Աստվածաշնչից»: Իրական կյանքում ես էլ շատ աստվածապաշտ եմ ու ոգեշնչվում եմ «Աստվածաշնչից»: - Ո՞ր ֆիլմն է քեզ վրա խորը ազդեցություն թողել: - Մել Գիբսոնի նկարահանած «Խղճի թելադրանքով» ֆիլմը. խորհուրդ կտամ դիտել բոլորին: - Խոսիր թատրոնի և կինոյի տարբերությունների մասին: -Երկուսում էլ հիանալի միջավայր է, բայց կինոյում ես ինձ կաշկանդված եմ զգում, թատրոնում՝ ազատ: Բացի այդ, «Վերջին ուսուցիչը» հեռուստասերիալում կան կադրեր, որտեղ իմ խաղից շատ դժգոհ եմ, բայց ուղղելու հնարավորություն չունեմ, իսկ թատրոնում ես դրա հնարավորությունը միշտ ունեմ: - Ըստ քեզ՝ ե՞րբ որևէ հայկական ֆիլմը կարժանանա Օսկարի: - Հավատացեք՝ մեր դերասաններից ոմանք ոչ մի բանով չեն զիջում հոլիվուդյան դերասաններին, բայց միայն դա քիչ է: Մեզ անհրաժեշտ է նաև լավ օպերատորական, լավ մոնտաժային, լավ տեխնիկական աշխատանք, դրա համար էլ անհրաժեշտ է գումար, իսկ հայկական կինոարտադրությանը շատ քիչ գումար է հատկացվում: -Պատմիր քո և գրքերի կապվածության մասին - Գրքերը իմ մոլուցքն են: Ընդունվելու համար պետք է գրականության մի երկար ցանկ կարդայի: Մուտքը դեպի գրականություն ազդարադվեց Շիրվանզադեի «Պատվի համար» ստեղծագործությամբ: Ինչ-որ կոնկրետ գիրք առանձնացնել չեմ կարող: Սիրելի են այն գրքերը, որոնց մեջ ես ինձ եմ տեսնում: Հիմա գրքերս ինձնից նեղացած են, երեսիս էլ չեն նայում, որովհետև ժամանակս շատ սուղ է կարդալու համար: - Արմեն, հեռուստասերիալում քո սերը հաղթահարեց բոլոր դժվարությունները: Իրական կյանքում քո սիրտը զբաղվա՞ծ է: - Փոքրիկ գաղտնիք բացեմ. դերասանների մեծ մասի սիրտը միշտ զբաղված է. դա մեզ առաջ է մղում: Հիմա իմ կողքին աղջիկ չկա, բայց ես շատ հաճախակի եմ սիրահարվում ու սիրահարվում եմ միմյանցից շատ տարբեր աղջիկների: -Հիշո՞ւմ ես առաջին սերդ: - Այո, չորրորդ դասարանում ես և ընկերս սիրահարված էինք տասներորդ դասարանի մի աղջկա: Մենք պայքարում էինք մեր սիրո համար, այսիքն այն բանի համար, ինչը որ սեր էինք համարում, բայց երբեք չէինք պայքարում միմյանց դեմ: Մինչև հիմա պահպանել եմ օրագիրս. օրինակ՝ 14-րդ էջում սիրահարված էի Անիին, 16-րդ էջում՝ Լիանային և այդպես շարունակ: Հիմա ծիծաղով եմ թերթում էջերը: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.17.am/%D5%B0%D5%A5%D6%84%D5%AB%D5%A1%D5%A9-%D5%B8%D6%82%D5%B6%D5%A5%D6%81%D5%A5%D6%84-%D5%B1%D5%A5%D6%80-%D5%B0%D5%A5%D6%84%D5%AB%D5%A1%D5%A9%D5%A8/?fbclid=IwAR1YqVBGpXM50JlTuJSR1QMl5jydsxH7lY-fvyNvwWiDWaP5ateXfDNpBuM]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր