211652_close_icon
views-count1110 դիտում article-date 12:13 02-12-2019

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է ԵԽ միջազգային հասարակական կազմակերպությունների կոնֆերանսի նախագահին

Նոյեմբերի 29-ին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի միջազգային հասարակական կազմակերպությունների կոնֆերանսի նախագահ Աննա Ռուռկայի գլխավորած պատվիրակությանը: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կարևորել է Ա.Ռուռկայի գլխավորած կառույցի դերը ԵԽ-ում քաղաքացիական հասարակության զարգացման հարցում: Պաշտպանը հանդիպմանն անդրադարձել է Հայաստանում մարդու իրավունքների վիճակին, Պաշտպանի գործունեությանը և աշխատանքի ուղղություններին, համագործակցությանն ինչպես պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, այնպես էլ հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության հետ: Պաշտպանը կարևորել է քաղաքացիական հասարակության դերը՝ մարդու իրավունքների ոլորտում առաջարկների ներկայացման, մարդու իրավունքների պաշտպանության և երկրում ժողովրդավարության խթանման տեսանկյունից: Եվրոպայի խորհրդի միջազգային հասարակական կազմակերպությունների կոնֆերանսի նախագահն իր հերթին ընդգծել է Մարդու իրավունքների պաշտպանի և քաղաքացիական հասարակության արդյունավետ համագործակցության կարևորությունը՝ նրանց դերի բարձրացման, կարողությունների զարգացման տեսանկյունից: Հանդիպման ավարտին կողմերը ձեռք են բերել համագործակցության նոր պայմանավորվածություններ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր