211652_close_icon
views-count1065 դիտում article-date 11:12 02-12-2019

Դեկտեմբերն եկավ, կամաց-կամաց ամփոփում ենք տարին. Փաշինյան

Դեկտեմբերն եկավ, կամաց-կամաց ամփոփում ենք տարին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կցելով ՀՀ կառավարության պատրաստած տեսանյութն այն մասին, թե ինչ է արվել այս տարի և ինչ հավակնոտ ծրագրեր կիրականացվեն 2020-ին։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը գլխավոր ձեռքբերումներից է համարում ճանապարհաշինությունն ու սուբվենցիոն ծրագրերը։ «Այս տարի մենք արդեն կառուցել ենք 350 կմ ճանապարհ: Բացի այդ կառուցել ենք ճանապարհներ նաեւ սուբվենցիոն ծրագրերով, որոնք այս պահի դրությամբ կազմում են մոտ 80 կմ: Այսինքն միասին մենք այս տարի կառուցել ենք շուրջ 450 կմ ճանապարհ: Սա միայն սկիզբմն է, 2020 թվականին նախատեսում ենք կառուցել շուրջ 500 կմ ճանապարհ»,- նշել է Պապիկյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր