Իտալիայի առաջնություն. Հենրիխ Մխիթարյանն իր վերադարձը նշեց գոլով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իտալիայի առաջնության 14-րդ տուրում «Վերոնան» սեփական հարկի տակ 1:3 հաշվով պարտվեց «Ռոմային»:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով երկու ամիս բաց թողնելուց հետո առաջին անգամ այսօր մասնակցեց խաղին՝ փոխարինման դուրս գալով երկրորդ խաղակեսում:
Հայ ֆուտբոլիստը հանդիպման ավելացված ժամանակում վերջակետ դրեց՝ խփելով «Ռոմայի» երրորդ գոլը: Սա Մխիթարյանի երկորդ գնդակն էր Իտալիայի առաջնությունում:
Այս հաղթանակից հետո «Ռոման» վաստակեց 28 միավոր և բարձրացավ 4-րդ տեղ: