211652_close_icon
views-count64279 դիտում article-date 21:39 01-12-2019

Արտակարգ դեպք Արարատի մարզում. բախվել են մարդատար էլեկտրագնացքն ու 06-ը. 06-ը վերածվել մետաղե ջարդոնի. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:35-ի սահմաններում, Բուրավան – Բուրաստան գյուղամիջյան ճանապարհին, Բուրաստան գյուղի վարչական տարածքում բախվել են մարդատար գնացքն ու ՎԱԶ-2106 մակնիշի 34 TR 425 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 06-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 8 մետր սահելով՝ հայտնվել ձորում: 06-ի վարորդին և ուղևորին առաջինը օգնության են հասել գնացքի մեքենավարն ու նրա գործընկերները և քաղաքացիները: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ են գործել Արտաշատի հիվանդանոցի բժիշկները, ովքեր տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին, ապա ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի ուղեկցությամբ տեղափոխել են «Արտաշատ» բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ-կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի պաշտոնակատար Արթուր Զաքարյանը: Դեպքի վայր է ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Անուշավան Սողոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է մեքենավարի, 06-ի վարորդի և վիրավորների ինքնությունը: Գ. Շամշյանը հայտնում է, որ մարդատար գնացքում եղել են մեծ թվով ուղևորներ, որոնք, բարեբախտաբար չեն տուժել: Իսկ ուղևորների մի մասն էլ՝ չսպասելով, թե երբ կավարտվի վթարի վայրի զննությունը, տաքսիներով հեռացել են: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր