Կարինե Սիմոնյան. Մի ճար արեք, որ շատ դժվարությամբ ստեղծվածը չքայքայվի նորից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Կարինե Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ալավերդի համայնքի Կաճաճկուտ գյուղական բնակավայրում տասնամյակներով ավտոբուս չեն տեսել։ Էս մարդիկ թախանձագին խնդրել են, որ տրասպորտ ունենան։ Հիմա բոլոր չարված գործերի արդարացումներում «փող չունենք» ասող համայնքապետարանն ու ավագանին որոշել են ավելի քան 3 միլիոն դրամ ծախսել համայնքի բնակավայրերում, անգամ ավտոբուս չունեցող Կաճաճկուտում, ավտոբուսի կանգառ կառուցելու համար։ Հարցուփորձ արեցի, իմացա, որ նախատեսում են հունվարից մի հատ ջախլախ, հալից ընկած ՈւԱԶ-իկ տրամադրել Կաճաճկուտին։
Անգամ եթե այդ ավտոբուսը ունենան, հաստատ Կաճաճկուտն ու մյուս գյուղերը առանց էս կանգառի յոլա էին գնալու, ավտոբուսի գալ-գնալու ժամերը չէին շփոթելու, ծառի տակին էին հավաքվելու, ինչպես տարիներ շարունակ հավաքվել են։
Բայց, ա՛յ, Ակներ բնակավայրում չեղած տեղից, գյուղացիների ուժերով վերակենդանացած ակումբը ձմեռն առանց հոսանքի չի գոյատևելու։ Էլի կանգնելու են կոտրած տաշտակի առաջ։
Պետությունը Ալավերդու ավագանուն ու ղեկավարին պարզ հարց է տվել՝ որո՞նք են ձեր առաջնահերթ խնդիրները, մենք պատրաստ ենք փող հատկացնել դրանք լուծելու համար։ Էս մարդիկ նշել են, որ առանց կանգառներ ունենալու էս քաղաքը չի ապրի ու մոռացել են Ակներում ջահելների նվիրումով շունչ առած ակումբը։
Էսօր ակումբում հոսանք չկա, համայնքապետարանը գումար չի հատկացնում։ Ջահելների ուժերով ստեղծված տասնյակ խմբակների գործունեությունը դադարելու վտանգի տակ է։
Եվ ակումբին անտեսելու պատճառը, հավանաբար, այն է, որ իրենց հովանավորյալ նախկին տնօրենը, ով գալիս, ակումբի փլատակերում օրական 0-1 ժան նստում, տուն էր գնում ու աշխատավարձ ստանում, ակումբին մի կերպ շունչ տված ջահելների պահանջով հեռացվել է աշխատանքից։
Պարոն Sasun Khechumyan, ե՞րբ եք վերջապես հասկանալու, որ Դուք ադեկվատ չեք՝ հասկանալու համայնքի խնդիրները։
Պարոն Andrey Ghukasyan մի ճար արեք, որ շատ դժվարությամբ ստեղծվածը չքայքայվի նորից։
Ներքևում՝ ակումբի երիտասարդ տնօրեն Levon Sadaghyan-ի ուղերձը»։