211652_close_icon
views-count1233 դիտում article-date 12:49 30-11-2019

Կամավոր զենք-զինամթերք է ներկայացրել

Ոստիկանության Ամասիայի բաժնի համայնքային ոստիկանների և վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 29-ին, ժամը 15.40-ին, Մեղրաշատ գյուղի մի բնակիչ կամավոր հանձնել է ատրճանականման ինքնաշեն սարք և 5,45 մմ տրամաչափի 21 փամփուշտ։ Նա հայտնել է, որ ներկայացրածը պատկանել է հանգուցյալ պապին և գտել է իրենց անասնագոմի տանիքում։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր