211652_close_icon
views-count2780 դիտում article-date 11:48 30-11-2019

Արցախի ՊՆ, ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանը հետևել է հարավային ուղղությամբ գործող զորամասերից մեկի հետ անցկացված զորավարժության մարտական հրաձգության փուլին

Նոյեմբերի 29-ին Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը հետևել է հարավային ուղղությամբ գործող զորամասերից մեկի հետ անցկացված ցուցադրական գումարտակային մարտավարական զորավարժության մարտական հրաձգության փուլին: Պայմանական մարտադաշտում ծավալվող զարգացումների շրջանակում ուժեղացված գումարտակը, որը մինչ այդ բերվել էր մարտական պատրաստականության <<ԲԱՐՁՐ>> աստիճանի և զբաղեցրել մարտական կիրառման շրջանը, անցնում է պաշտպանության, հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում, մարտ վարելով մխրճված հակառակորդի դեմ, կանգնեցնում վերջինիս և, օգնության եկած ուժերի հետ անցնելով հակագրոհի, վերականգնում նախկինում կորցրած բնագծերը: Զորախաղերի արդյունքում արձանագրվել են գրագետ ու անընդհատ ղեկավարմամբ պայմանավորված մարտավարական գործողություններ, առաջադրված խնդիրների կատարման բարձր ցուցանիշներ: [b] ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր