Արագածոտնի մարզի Աշտարակի և Թալինի տարածաշրջաններում, Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում և Արենի-Եղեգնաձոր ավտոճանապարհին մառախուղ է
[b]Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ [/b]
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 29-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Արագածոտնի մարզի Աշտարակի և Թալինի տարածաշրջաններում, Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում և Արենի-Եղեգնաձոր ավտոճանապարհին առկա է մառախուղ:
[b] Լարսի մասին[/b]
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
[b]
Շինարարական աշխատանքներ են ընթանում
[/b]
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը.
Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն
← Վերադառնալ ցուցակին