211652_close_icon
views-count2292 դիտում article-date 09:49 29-11-2019

Հետաքրքիր զարգացումներ՝ Արցախի ընտրությունների ֆոնին. Աշոտ Ղուլյանը, Մասիս Մայիլյանն ու ՀՅԴ-ն բանակցում են. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Արցախի նախագահական և խորհրդարանական ընտրությունների ֆոնին բավական հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում: Երեք ամենաակտիվ ու գործունյա կուսակցություններից «Ազատ Հայրենիքը», որի նախագահը նախկին պետական նախարար Արայիկ Հարությունյանն է, արդեն համագումար է արել ու հայտարարել ընտրություններին մասնակցելու մասին: Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի ղեկավարած կուսակցությունը՝ «Արցախի ժողովրդավարականը», համագումար նոյեմբերի 30-ին կանի, ՀՅԴ-ի համաժողովը դեկտեմբերի առաջին տասնօրյակում տեղի կունենա: Թեև դեռ վերջնական չէ, թե հայաստանյան իշխանություններն ում են աջակցելու ու «դաբրո տալու» նախագահական ընտրությունների ժամանակ, բայց բոլոր սլաքները Արայիկ Հարությունյանի վրա են: «Նախ ԱԺ նրանց խմբակցությունը վերջերս հանդիպում ունեցավ անձամբ Նիկոլ Փաշինյանի, ապա Հայաստանի խորհրդարանի երեք ֆրակցիաների հետ։ Իսկ մի քանի օր անց նրանք հանդիպել են Ստեփանակերտում՝ Անվտանգության խորհրդի նախագահ Արմեն Գրիգորյանի հարսանիքի ժամանակ և դրա հաջորդ օրը: Փաշինյանը, կարծես թե, հակված է հենց նրա թեկնածությանը, չնայած իմքայլականները խիստ տարակարծիք են այդ հարցի շուրջ: Թեև Աշոտ Ղուլյանն այս պահին ակտիվություն չի դրսևորում, բայց նա նույնպես լուրջ ֆիգուր կարող է դառնալ՝ իհարկե որոշ այլ ուժերի հետ համագործակցության արդյունքում»,- ասաց «Իրատեսի» զրուցակիցը: Նա մանրամասնեց, որ համագործակցության եզրեր են փնտրում Արցախի ՀՅԴ-ի կառույցը, Աշոտ Ղուլյանն ու արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը: Այս պահին փորձում են հասկանալ՝ ինչ ձևաչափով ու անգամ ցուցակով կարող են մասնակցել: «ՀՅԴ-ն հակված է ընտրություններին մասնակցելու առանձին իր ցուցակով, Մասիս Մայիլյանն էլ կուսակցական չէ, հետևին կանգնած քաղաքական ուժ չունի, հետևաբար հավանական է, որ ոչ թե միասնական կամ դաշինքի տարբերակով մասնակցեն, այլ համաձայնեցված ցուցակով: Թե ով ինչ պաշտոնի կհավակնի կամ ինչ պայմանավորվածություններ կլինեն, դեռ վաղ է ասել: Բայց այն, որ Աշոտ Ղուլյանը հակված է շարունակելու պաշտոնավարումը որպես ԱԺ խոսնակ, կասկածից վեր է»,- ընդգծեց մեր աղբյուրը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր