1795 դիտում
15:59 16-08-2019
Մասիս Մայիլյանն ընդունել է Արցախում «The HALO Trust» ծրագրի նորանշանակ ղեկավարին
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն օգոստոսի 16-ին ընդունել է Արցախում «The HALO Trust» միջազգային ոչ կառավարական կազմակերպության ծրագրի նորանշանակ ղեկավար Էդվարդ Ռոբերտ Սայֆրետին:
Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից, հանդիպմանը քննարկվել են հանրապետության տարածքում ականազերծման և չպայթած ռազմամթերքի վնասազերծման ուղղությամբ «The HALO Trust»-ի հետագա գործունեությանն առնչվող հարցեր, ինչպես նաև կազմակերպության ֆինանսավորման հեռանկարները:
Նախարարը գոհունակություն է հայտնել երկրի բնակչության կյանքի անվտանգության ապահովելուն ուղղված կազմակերպության աշխատակիցների կողմից իրականացված աշխատանքների կապակցությամբ և վերահաստատել արտաքին քաղաքական գերատեսչության պատրաստակամությունը՝ հետագայում նույնպես աջակցելու Արցախում մարդասիրական ծրագրերի իրականացմանը:
Մասիս Մայիլյանը «The HALO Trust»-ի նոր ղեկավարին հաջողություն է մաղթել կարևոր առաքելության իրականացման գործում:
Նմանատիպ նյութեր
1449 դիտում
19:04 23-08-2016
Բակո Սահակյանը HALO Trust-ի հետ քննարկել է Արցախում ականազերծմանը վերաբերող հարցեր
1334 դիտում
15:44 15-05-2020
Բակո Սահակյանը «HALO Trust»-ի պատվիրակության հետ քննարկել է վերջինիս գործունեությունը Արցախում
Այս բաժնից
976 դիտում
23:56 25-01-2025
ԱՄՆ-ը դադարեցրել է գենդերային չեզոք «X» նշանով անձնագրերի տրամադրումը
958 դիտում
23:35 25-01-2025
Տուսկի սպառնալիքները ցույց են տալիս, թե ինչ արժե արևմտյան ժողովրդավարությունը․ Զախարովա
904 դիտում
20:57 25-01-2025
Լիբանանի բանակը Իսրայելին մեղադրել է երկրի տարածքից զորքերը դուրս բերելը ձգձգելու մեջ