211652_close_icon
views-count5787 դիտում article-date 10:13 28-11-2019

Արագածոտնի, Շիրակի, Կոտայքի մարզերում ձյուն է տեղում, Lանջիկ-Գյումրի ճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 28-ին՝ ժամը 09:16-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Շիրակի և Կոտայքի մարզերում տեղում է ձյուն: Lանջիկ-Գյումրի ճանապարհահատվածին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն [b]Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:[/b] Վարորդներին խորհուրդ է տրվում [color=#CC0000][b]երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ [/b][/color]

Նմանատիպ նյութեր