211652_close_icon

Նոր մանրամասներ Լոռու մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից. պարզվել է մահացածների և վիրավորի ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count36176 դիտում article-date 09:46 20-05-2016
Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի ավագ քննիչ Կարեն Սերոբյանի կողմից Լոռու մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի փաստով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է Mercedes Benz Sprinter 314 մակնիշի ավտոմեքենայի վարորդի, մահացածների և վիրավորի ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Տաշիրի բժշկական կենտրոն է տեղափոխվել Վանաձոր քաղաքի Ռուսթավիի 14/1 հասցեում հաշվառված, իսկ Սպիտակ քաղաքի Թումանյան փողոցի թիվ 46 տանը գրանցված 24-ամյա Արմեն Խարազյանը, իսկ տեղում մահացածներն էին՝ Վանաձոր քաղաքի Անդրանիկի փողոցի 1-ին նրբանցքի բնակիչ, 30-ամյա Վահե Գրիգորյանը և Վանաձոր քաղաքի Անդրանիկի 1-ին նրբանցքի բնակիչ, 20-ամյա Դավիթ Մատինյանը: Նախաքննությամբ պարզվել է, որ ավտոմեքենան վարել է Վ. Գրիգորյանը: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2016/05/18/85476/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, մայիսի 18-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Mercedes Sprinter մակնիշի 33 ՍD 722 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Տաշիր-Մեծավան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դեռևս անհայտ պայմաններում դուրս էր եկել հանդիպակաց գոտի, արմատախիլ արել մի քանի ծառեր և կողաշրջվել: Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել էին, իսկ 1 հոգի ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել էր Տաշիրի բժշկական կենտրոն: Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Տաշիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև Տաշիրի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Տեղում աշխատում էին նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել էին Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գխավորությամբ: Փաստի առթիվ Թ. Շուշանյանի կարգադրությամբ ավագ քննիչ Կարեն Սերոբյանի կողմից հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 113+
113+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր