211652_close_icon
views-count64721 դիտում article-date 22:54 17-05-2017

Նոր մանրամասներ՝ Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից. պարզվել են մահացածների և վիրավորի ինքնությունը. դեպքի վայրից հեռացած վարորդին փնտրում են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արարատի քննչական բաժնում ՀՀ քր օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի և 244 հոդվածի 1-ին մասի հատկանիշով հարուցված քրեական գործի շրջանակում պազվել է՝ մայիսի 13-ին Երևան-Երասխավան ավտոճանապարին տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով մահածների, 2 ավտոմեքենաների վարորդների և վիրավորի ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ВАЗ 2108-ը հաշվառված է եղել Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի բնակիչ, 35-ամյա Գայ Մխիթարյանի անվամբ, որի վարորդը մեքենան թողնելով վթարի վայրում՝ հեռացել է այնտեղից: ГАЗ 2705-ը վարել է Սյունիքի մարզի Ույծ գյուղի բնակիչ, 39-ամյա Կարեն Պողոսյանը, իսկ ВАЗ 2106-ը Արարատի մարզի Արմաշ գյուղի բնակիչ, 48-ամյա Լյովա Շահվերդյանը: Վթարի հետևանքով Լ. Շահվերդյանը և ուղևոր, համագյուղացի, 41-ամյա Լավրենտ Սինանյանը տեղում մահացել են, իսկ Կ. Պողոսյանի ուղևոր, Սիսիան քաղաքի բնակիչ, 46-ամյա Հովհաննես Նիկողոսյանը մարմական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնակում են օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ ВАЗ 2108-ի վարորդի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր Հ. Նիկողոսյանը ծառայում է ՀՀ Պաշտպաության նախարարությունում: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/05/14/1066933/]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում Երևան-Երասխավան ավտոճանապարհի 55-րդ կմ հատվածում բախվել էին Գեղարքունիք մարզի Վերին Գետաշեն գյուղի բնակիչ, 35-ամյա Գայ Մխիթարյանի անվամբ գրանցված ВАЗ 2108 մակնիշի 35 DP 956 համարանիշի, Սյունիքի մարզի Ույծ գյուղի բնակիչ, 39-ամյա Կարեն Պողոսյանի վարած ГАЗ 2705 մակնիշի 34 FT 149 համարանիշի և Արարատի մարզի Արմաշ գյուղի բնակիչ, 48-ամյա Լյովա Շահվերդյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 34 RC 584 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով Լ. Շահվերդյանը, նրա ուղևոր, համագյուղացի՝ 41-ամյա Լավրենտ Սինանյանը տեղում մահացել էին, իսկ Կ. Պողոսյանի ուղևոր, Սիսիան քաղաքի բնակիչ, 46-ամյա Հովհաննես Նիկողոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Արարատի բժշկական կենտրոն: Դեպքի վայր էին ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի թիվ 24 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ ջոկատի հրամանատար Աշոտ Միրզոյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տրգրան Գրիգոյանի, հրամանատարի տեղակալ Յուրա Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Արարատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Համլետ Համբարյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել վաշտի հրամանատարն ու Արարատի ոստիկանապետը: Դեպքի վայր էին ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արարատի քննչական բաժնի քննիչները՝ մարզի քննչական վարչության պետի և Արարատի քննչական բաժնի պետի գլխավորությամբ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր