211652_close_icon
views-count1666 դիտում article-date 23:23 27-11-2019

Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բնապահպանական ոլորտի իրավախախտումների հայտնաբերման և կանխարգելման նպատակով, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Սպիտակ-Վանաձոր ճանապարհին ստուգել և բաժին են բերել Եղեգնուտ գյուղի 26-ամյա բնակչի վարած «Զիլ» մակնիշի մեքենան՝ բեռնված շուրջ 8 խմ փայտանյութով: Վարորդը փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ փայտանյութը ձեռք է բերել իրենց գյուղի անտառից ծառեր հատելով: Ժամեր անց ոստիկանության Լոռու մարզային վարչության և Գուգարքի բաժնի ծառայողների համատեղ ծառայության ժամանակ Վահագնաձոր գյուղի վարչական տարածքում ստուգման է ենթարկվել Վանաձորի բնակիչ, 51-ամյա տղամարդու վարած «Ֆորդ Տրանզիտը»՝ բեռնված մոտ 4 խմ փայտանյութով: Կրկին փաստաթուղթ չի ներկայացվել: Վարորդը հայտնել է, որ նախորդ երեկոյան Վահագնաձոր գյուղի վարչական տարածքում անտառից հավաքել է չորուկ փայտանյութ և բենզասղոցով հատել մեկ քամատապալ ծառ: Փայտանյութով մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Հանգամանքները պարզվում են: Երկու դեպքով էլ նշանակվել է մասնագիտական ստուգում, նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր