211652_close_icon
views-count2111 դիտում article-date 17:35 25-11-2019

Մարտի 1-ի գործով Մուշեղ Սաղաթելյանը արդարացվեց. դատարանը ճանաչեց եւ հռչակեց նրա անմեղությունը. armtimes.com

Մարտիմեկյան իրադարձություններից հետո դատապարտված Մուշեղ Սաղաթելյանն այսօր արդարացվեց, հայտնում է [url=http://www.armtimes.com/hy/article/174646?fbclid=IwAR0zZmPRFrcl_gk96n5TsXsZ6cx2kw-WZqw-J7t8fAhkrNejViATeaX46RM]armtimes.com[/url]-ը։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Մեսրոպ Մակյանի նախագահությամբ քիչ առաջ որոշել է արդարացնել նրան, ճանաչելով եւ հռչակելով Սաղաթելյան անմեղությունը՝ հանցակազմի բացակայության հիմքով: Հիշեցնենք, որ 2008թ. հոկտեմբերի 23-ի դատավճռով Մուշեղ Սաղաթելյանը ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով, 316-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 2-րդ մասով ճանաչվել է մեղավոր և ենթարկվել տուգանքի և հինգ տարի ժամկետով ազատազրկման։ Մուշեղ Սաղաթելյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, մասնակցելով 2008թ. նախագահական ընտրություններից հետո Երևան քաղաքում իրականացվող զանգվածային հրապարակային միջոցառումներին, 2008թ. մարտի 1-ին` առավոտյան «Ազատության» հրապարակում, ապա ավելի ուշ Արշակունյաց պողոտայում, չենթարկվելով ոստիկաննության աշխատակիցների օրինական պահանջներին, հրելու, քաշքշելու և ոտքով հարվածելու եղանակով առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել նրանց նկատմամբ և փախուստի փորձ կատարել: Նրան մեղադրանք է առաջադրվել նաև քաղաքացիական շեղբավոր սառը զենք հանդիսացող գործարանային արտադրության դանակ կրելու համար: Դատավճիռը 2008թ. դեկտեմբերի 10-ին Մ. Սաղաթելյանի պաշտպանի կողմից բողոքարկվել էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, որը մերժվել էր։ Ի Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.armtimes.com/hy/article/174646?fbclid=IwAR0zZmPRFrcl_gk96n5TsXsZ6cx2kw-WZqw-J7t8fAhkrNejViATeaX46RM]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր