211652_close_icon
views-count35937 դիտում article-date 11:50 25-11-2019

3-ամյա Ալեքսը մեր օգնության կարիքն ունի. լսողություն չունենալու պատճառով նա չի խոսում, չի հաղորդակցվում իր ընտանիքի ու հասակակիցների հետ

Բարեւ ֆեյսբուքցիներ ջան, Սիրելիներս, ՁԵՐ օգնությամբ մինչ օրս հավաքվել է 6,236.24 եվրո։ Այսինքն ամբողջ պահանջված 23,000 եվրոյից ունենք 15,236.24 եվրո։ Մնացել է հավաքել 7,763.76 եվրո։ Այս փոքրիկ խուճուճ տղուկին նայելիս անկախ քեզանից ժպտում ես։ Ալեսքն այնքան լի է դրական էներգիայով, որ հնարավոր չէ պատկերացնել, որ առողջական խնդիր ունի, շատ է տանջվել... 3-ամյա Ալեքսը խուլ է և ունի ներքին ականջների երկկողմանի անոմալիա, այդ պատճառով էլ երբեք չի վայելել իր մայրիկի քաղցր ձայնը, գեղեցիկ երգերն ու հեքիաթները։ Լսողություն չունենալու պատճառով Ալեքսը, ցավոք, նաև չի խոսում, չի հաղորդակցվում իր ընտանիքի ու հասակակիցների հետ, չի կարողանում ընկերներ ձեռք բերել ինչպես բոլորը և չի կարող ամբողջովին ինտեգրվել հասարակությանը։ Ալեքսի ներքին ականջների անոմալիան ու չորրորդ աստիճանի ծանրալսությանը կարող են հաղթել Իսպանիայում։ Պամպլոնա քաղաքի հիվանդանոցում կարող են տղային օգնել, ԼՍԵԼ։ Անհրաժեշտ է կոխլեար իմպլանտացիա, որը արժե 23,000 եվրո։ Ուրախ ենք տեղեկացնել, որ մինչ օրս կարողացել ենք հայթայթել 9,000 եվրո և այս պահին անհրաժեշտ է ևս 14000 եվրո, որպեսզի Ալեքսը լսի ու խոսի… Ալեքսը ապրում է ծնողների հետ, հայրն էլ, մայրն էլ աշխատում են և անում հնարավոր ամեն ինչ որ փոքրիկը ոչնչի կարիք չունենա։ Բայց այդ գումարն ընտանիքի համար չափազանց մեծ է։ 3-ամյա երեխաները այնքան են խոսում... Եկեք օգնենք փոքրիկ Ալեքսին դառնալ մեկն այդ փոքրիկ շատախոսիկներից, որ մայրիկներին «հոգնեցնում են» օրական հազար հարց տալով։ Հավատացե'ք դա Գոհարի՝ Ալեքսի հոգատար մայրիկի միակ երազանքն է այս պահին։ Արագ փոխանցումների համար` ArCa 5444560100523964 Gohar Saribekyan Idram 840405720 [url=https://www.gofundme.com/f/alex-dream-of-hearing?fbclid=IwAR1ve5JAEg6SAL5ryTqoWc2FDO6ELRxMaBiPK0C7lKY9XCznGlT2wd9Q2jQ]GoFundMe[/url]: Փոխանցումներ կարող եք նաեւ կարարել հետեւյալ հաշվեհամարներին Ardshinbank [b]AMD 2479200283930000 USD 2479200283930010 EUR 2479200283930020 RUB 2479200283930030[/b] Ստացող ՝ Ավագյան Վաղարշակ Վաղարշակը (հեռախոսահամար ՝ +374 77 882020) Ալեքսի հայրիկն է, ում կարող եք դիմել ցանկացած հարցով։ Հանգանակությունների մասին թարմացվող տեղեկատվություն կդրվի այս գրառման տակ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր