1007 դիտում
09:16 25-11-2019
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար
[b]Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ [/b]
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ին՝ ժամը 08:42-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Դիլիջանի ոլորաններում և Գորիս-Կապան ավտոճանապարհին առկա է մառախուղ:
[b]Լարսի մասին[/b]
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Շինարարական աշխատանքներ են ընթանում
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը.
Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
820 դիտում
22:56 07-05-2024
«Դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս»․ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի պատասխանը` Փաշինյանին. yerevan.today
523 դիտում
22:38 07-05-2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ