211652_close_icon
views-count1769 դիտում article-date 11:42 23-11-2019

Ուկրաինահայությունը շարունակում է օգնությունը Արցախին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 22-ին ընդունել է Ուկրաինայից ժամանած մի խումբ ուկրաինահայ գործիչների: Ըստ [url=http://ua-report.info/news/owkrainahayowtyowny_sharownakowm_e_ognswtyowny_arcaxin/2019-11-23-2222#]AnalitikaUA.net[/url]-ի, պատվիրակության կազմում էին հայկական համայնքների ղեկավարներ և Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչներ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Արցախի ղեկավարը կարևորել է Սփյուռքի դերակատարությունը Արցախի զարգացման և զորացման մեջ՝ նշելով, որ մեր հայրենակիցների գործուն մասնակցությամբ հանրապետությունում կյանքի են կոչվում բազմաթիվ ծրագրեր: Ինչպես արդեն հաղորդվել է, Ուկրաինայի հայերի միությունը տրամադրել է մարդասիրական օգնություն Ապրիլյան պատերազմից տուժածների ընտանիքներին: 2016 թվականի օգոստոսից հումանիտար օգնություն է ստացել շուրջ 40 ընտանիք։ Հերոս զինվորների ընտանիքներին օգնելու որոշումը կայացվել է 2016 թվականի ապրիլի 14-ին՝ Կիևում կայացած Ուկրաինայի հայերի միության արտահերթ համաժողովի ընթացքում, որի ժամանակ հայկական համայնքների ղեկավարները միաձայն ողջունեցին նախաձեռնության հեղինակ Վիլեն Շատվորյանին։

Նմանատիպ նյութեր