211652_close_icon
views-count2828 դիտում article-date 19:20 22-11-2019

ԱԻՆ-ում տեղի է ունեցել պաշտոնների նշանակման և հերթական կոչումների շնորհման հանդիսավոր արարողություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նոյեմբերի 22-ին ԱԻՆ-ում փրկարար ծառայության պաշտոնների նշանակման և հերթական կոչումների շնորհման կապակցությամբ տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն, որին ներկա էր ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: ՀՀ քսան քաղաքացիներ ծառայության անցան ԱԻՆ Փրկարար ծառայության համակարգում, իսկ չորս հրշեջ-փրկարարներ ստացան հերթական սպայական կոչումներ: Կրտսեր հրահանգիչ Գագիկ Պողոսյանը ստացավ փրկարար ծառայության լեյտենանտի կոչում և նշանակվեց Սյունիքի մարզային փրկարարական վարչության Մեղրու հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ: Ֆելիքս Ցոլակյանը շնորհավորեց փրկարար ծառայողներին, մաղթեց անվտանգ և արդյունավետ աշխատանք:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր