5575 դիտում
22:11 21-11-2019
«ԱԺ-ից հեռանում եմ ոչ սեփական դիմումի համաձայն». Շահեն Հարությունյան
«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը նոյեմբերի 1-ից այլևս չի աշխատում Ազգային ժողովում։ Այս մասին ան հայտնել է ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1469929193166429&id=100004480862506]էջում[/url]։ Նա, մասնավորապես, գրել է․
«Հարգելի հայրենակիցներ,
տեղեկացնում եմ, որ նոյեմբերի 1-ից այլևս չեմ աշխատում ՀՀ Ազգային ժողովում։ Շուրջ 10 ամիս աշխատելով ԱԺ-ում՝ ձեռք եմ բերել պետական ոլորտում աշխատանքային որոշակի փորձ։ Կարծում եմ՝ աշխատանքային այս փորձը, հնարավորության դեպքում, կօգնի ինձ ավելի դյուրին ինտեգրվել պետական աշխատանքային գործընթացներին։
Հ.Գ. ԱԺ-ից հեռանում եմ ոչ սեփական դիմումի համաձայն, այլ՝ հեռացումով, քանի որ աշխատանքից հեռանալու նպատակով ինձ բերված փաստարկները համոզիչ չէին, գոնե, ինձ համար։
Հույս ունեմ, որ այս գրառումը շահարկումների առարկա չի դառնա»։
Հիշեցնենք, որ Շահեն Հարությունյանն ԱԺ-ում աշխատանքի էր անցել 2019 թվականի հունվարին: Նա աշխատում էր « Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Երջանիկ Հակոբյանի հետ:
Նմանատիպ նյութեր
1942 դիտում
14:20 17-05-2019
Երևանի Մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
1268 դիտում
12:53 19-08-2019
Վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից ազատվել եմ սեփական դիմումի համաձայն. Արսեն Գասպարյան
Այս բաժնից
571 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է
439 դիտում
17:01 26-04-2024
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից