Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը ՀՖՖ գործկոմի նիստից հետո, որտեղ նա հրաժարականի դիմում է ներկայացրել, անդրադարձել է ՀՖՖ ներքին աուդիտի և համապատասխանության կոմիտեի նախագահ, ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանի արած հայտարարությանը.
«Մեսրոպ Առաքելյանն արել է մի անհեթեթ և անթույլատրելի հայտարարություն՝ ասելով, որ Հենրիխ Մխիթարյանի թևից պետք է հանենք ավագի թևկապը:
Ես ուզում եմ նշել, որ դա բացառապես այդ անձի անձնական կարծիքն է, որը չի կիսում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և ընդհակառակը, դատապարտում է նման հայտարարությունները: Հենրիխ Մխիթարյանը հայկական ֆուտբոլի պատմության մեջ լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, եթե ոչ՝ լավագույն ֆուտբոլիստը:
Նա ոչ թե միայն ֆուտբոլիստ է, այլ առհասարակ Հայաստանի և հայ ժողովրդի դեսպանն է ողջ աշխարհում: Իր նվիրված խաղով և իր նվիրումով ֆուտբոլին, նա ապացուցել է, որ հանդիսանում է մեր թիմի ավագը և արժանի է կրել այդ թևկապը»,- ասել է Արթուր Վանեցյանը:
Արթուր Վանեցյան. ՀՖՖ-ն դատապարտում է Մեսրոպ Առաքելյանի արած անհեթեթ հայտարարությունը Մխիթարյանի մասին
2019.11.21 20:05


Twitter
Вконтакте
Одноклассники
Google+
