2971 դիտում
15:20 21-11-2019
Մարտական գործողությունների մաuնակցի կարգավիճակ տալու կարգը փոխվեց
Կառավարությունն այսօրվա նիստում սահմանեց ՀՀ պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մաuնակցի կարգավիճակ տալու կարգը:
Որոշման հիմնավորման մեջ, մասնավորապես, նշվում է, որ օրենքի պահանջների համաձայն գործող օրենքի 72-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրվել է նոր խմբագրությամբ, որի համաձայն՝ ՀՀ պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տրվում է կառավարության սահմանած կարգով և Պաշտպանության նախարարի հրամանով՝ հաշվի առնելով միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը:
Նախկինում անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տրվել է ՀՀ կառավարության 27.11.2000թ. որոշմամբ սահմանված կարգով, որն ուժը կորցրած է ճանաչվել:
Որոշման նախագծի համաձայն սահմանվում են մարտական գործողության մասնակցի հասկացությունը, մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակի վերաբերյալ եզրակացություն տվող միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծման պայմանները և գործունեության կարգը, մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակի ստանալու համար դիմելու և մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակը հաստատող վկայական տալու ընթացակարգը:
Հաշվի առնելով նաև, որ մինչև ներկայացված կարգի ընդունումը, ՀՀ օրենսդրությամբ նախկինում ևս անձանց տրվել է մարտական գործողության մասնակցի կամ երկրապահ կամավորականի կարգավիճակ՝ սահմանվում է, որ դրանք պահպանում են իրենց ուժը:
Որոշման նախագծի ընդունումը կապահովի անձանց մարտական գործողության մասնակցի կարգավիճակ տալու ընթացակարգը, նման կարգավիճակ ստացած անձանց կողմից օրենքով սահմանված սոցիալական երաշխիքներից օգտվելու հնարավորությունները:
Նմանատիպ նյութեր
2366 դիտում
14:46 17-03-2021
Հաստատվել է Արցախի պաշտպանությանը մասնակցած անձանց կարգավիճակ տալու կարգը, ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով
754 դիտում
18:26 13-06-2023
Վերանայվում է փախստականի կարգավիճակ ունեցող անձանց ֆինանսական աջակցություն տրամադրելու կարգը և չափը
Այս բաժնից
346 դիտում
18:35 25-04-2024
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ռուսաստանի դեսպանին
784 դիտում
18:33 25-04-2024
ՀՀ-ում ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
358 դիտում
18:17 25-04-2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին