211652_close_icon
views-count1124 դիտում article-date 13:44 21-11-2019

Ծաղկաձորում կայացել է ՀՀ-ում կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի ներդրմանը նվիրված աշխատաժողով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ծաղկաձորում կայացել է ՀՀ-ում կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի ներդրմանը նվիրված աշխատաժողով։ Աշխատաժողովի նպատակն էր ներկայացնել կենդանիների համարակալման և հաշվառման ծրագրի հիմնական բաղադրիչները և իրականացման ճանապարհային քարտեզը։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Տիգրան Գաբրիելյանը և Արտակ Քամալյանը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, Հայաստանում Ավստրիական զարգացման գործակալության (ADA) փոխտնօրեն Նորա Ալանակյանը, «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի (CARD) տնօրեն Գագիկ Սարդարյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Հայաստանում ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO), «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի, «Անասնաբույժների ազգային ասոցացիա» ՀԿ-ի, «Ոհմային կենդանիների անասնաբույծների ասոցացիա» ՀԿ-ի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչները, ոլորտի այլ պատասխանատուներ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր