211652_close_icon
views-count1343 դիտում article-date 20:19 20-11-2019

Հայաստանում տեղի է ունեցել Երեխաների առաջին գագաթնաժողովը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր նախագահի նստավայրում տեղի ունեցավ Հայաստանում Երեխաների առաջին գագաթնաժողովը, որին մասնակցեցին ամբողջ Հայաստանից ավելի քան 170 երեխա։ Գագաթնաժողովի բացմանը երեխաներին և հյուրերին ողջունեց Հայաստանի մեծարգո նախագահ Արմեն Սարգսյանը (տեսանյութ) և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող պրն Շոմբի Շարփը։ «Գագաթաժողովին ընդառաջ՝ մենք թե՛ դպրոցոներում ու թե՛ առցանց աշխատել ենք երեխաների ու դեռահասների հետ, որպեսզի նրանք ավելին իմանան երեխայի իրավունքների մասին, ինչպես նաև առցանց հարթակ ենք տրամադրել, որպեսզի երեխաները կարողանան արտահայտել իրենց կարծիքը: Այս ընթացքում աշխատել ենք Հայաստանի բոլոր մարզերից 265 դպրոցներից ավելի քան 2700 աշակերտների հետ, ինչպես նաև ստացել ենք 2550 երեխաների ու երիտասարդներին հուզող խնդիրները առցանց ստորագրահավաքի միջոցով»,- ողջույնի ելույթում ասաց Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը։ Այնուհետև ՅՈՒՆԻՍԵՖ-ի նորանշանակ ազգայի դեսպան Արթուր Ալեքսանյանը շնորհավորեց երեխաներին և խրախուսեց իրենց խնդիրների մասին խոսելիս լինել համարձակ։ Երեխաների համաշխարհային օրվա ամենակարևոր արժեքը երեխաների ձայնն է ու ամենից կարևոր է այն նախ լսելը, հետո լսելի դարձնելը բոլորի ու հատկապես որոշում կայացնողների համար։ Հենց դրա համար գագաթնաժողովի ընթացքում երեխաները բաժանվեցին հինգ թեմատիկ խմբերի՝ քննարկելու իրենց հուզող խնդիրները՝ Հայստանում առողջապահության, կրթության, սոցիալական պաշտպանության, բնապահպանության և մարդու իրավունքների ոլորտներում։ Երեխաներին հուզող խնդիրները և խնդիրներին իրենց կողմից առաջարկվող լուծումները լսեցին Հայաստանի ոլորտային որոշում կայացնողները՝ առողջապահության նախարար պրն Արսեն Թորոսյանը, կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար պրն Արայիկ Հարությունյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար տկն Զառա Բաթոյանը, բնապահպանության նախարար պրն Էրիկ Գրիգորյանը և մարդու իրավունքների պաշտպան պրն Արմեն Թաթոյանը։ Գագաթնաժողովի ավարտին երեխաները տկն Բաթոյանին հանձնեցին Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի 30-ամյակին նվիրված իրենց պաշտոնական հայտարարությունը, որով կոչ էին անում Հայաստանի բոլոր որոշում կայանցնողներին՝ Վերահաստատել Կոնվենցիայում նշված երեխայի իրավունքները և հիմնական սկզբունքները պաշտպանելու և իրացնելու իրենց պատրաստակամությունը: Լսել երեխաներին ու երեխաներին վերաբերող որոշումներ կայացնելիս ապահովել նրանց մասնակցությունը ու հաշվի առնել երեխաների ձայնը Հաշվի առնել երեխաների համար առաջնային խնդիրները (ամբողջական ցանկը կհարապարակվի վաղը) ու դրանք լուծելու համար սահմանված ժամկետում հստակ քայլեր ձեռնարկել՝ անհրաժեշտ բյուջե, ծրագրեր ու համապատասխան քաղաքականություն պլանավորելով։ ավարտվեց հայկական պարով։ Երեխաները նախագահական նստավայրի բակում Վերվերի պարեցին ու տուն մեկնեցին՝ տպավորված նախարարների և օմբուդսմենի հետ քննարկումներից ու ոգևորված՝ իրենց ձայնը նախագահական նստավայրից լսելի դարձնելու հնարավորությամբ ու իրենց երկիրը ամենալավը դարձնելու պատրաստակամությամբ։ Երեխայի համաշխարհային օրը նշելու համար տեսաուղերձ են պատրաստել կամ մանկության լուսանկար են հրապարակել ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար պրն Արայիկ Հարությունյանը, բնապահպանության նախարար պրն Էրիկ Գրիգորյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր