Ժոզե Մոուրինյո. Իր կազմում Մեսի ունեցող ակումբը միշտ էլ հավակնորդ է
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի եզրափակչին, որտեղ կհանդիպեն «Բարսելոնան» և «Յուվենտուսը»:
«Ակնկալում եմ հիանալի եզրափակիչ: Դիտարժան խաղ է լինելու, քանի որ հաղթողը ոչ թե պարզապես գլխավերևում է պահելու Չեմպիոնների լիգայի գավաթը, այլ նաև կձևակերպի թրեբլ ու կմտնի պատմության մեջ:
Ինչ վերաբերում է հաղթողի հավակնորդին, ապա ակումբը, որն իր կազմում ունի Մեսի, միշտ էլ հավակնորդ է, սակայն «Յուվենտուսը»՝ հրաշալի թիմ է», նշել է Մոուրինյոն:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա հունիսի 7-ին՝ Բեռլինում: