ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով
[b]Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ[/b]
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 20-ին՝ ժամը 08:40-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
[b]Լարսի մասին[/b]
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
[b]Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Շինարարական աշխատանքներ են ընթանում
[/b]
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը [b]բեռնատարների համար փակ է[/b]: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը.
Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն