211652_close_icon
views-count1359 դիտում article-date 20:51 19-11-2019

Ոստիկանները Ֆրանսիայի հրապարակից գրպանահատի են բերման ենթարկել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նոյեմբերի 17-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում մի կնոջից հաղորդում էր ստացվել, որ նույն օրը թիվ 47 երթուղու ավտոբուսում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել էր փող: Բաժնի ծառայողները սկսեցին համապատասխան միջոցառումներ ձեռնարկել: Նրանց միացան նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի աշխատակիցները, և համատեղ աշխատանքի արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ նշված գողությունը հնարավոր է կատարած լինի Կապան քաղաքի 21-ամյա մի բնակիչ: Նոյեմբերի 18-ին, ժամը 11-ի սահմաններում կասկածյալը մայրաքաղաքի Ֆրանսիայի հրապարակից բերման ենթարկվեց ոստիկանության Արաբկիրի բաժին: Նա տվել է խոստովանական բացատրություն: Միջոցառումներ են ձեռնարկվում գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր