3524 դիտում
21:38 18-11-2019
Գյումրու նոր մաքսատանը մեկնարկել է ավտոմաքսազերծման գործընթացը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ նոյեմբերի 18-ին, Գյումրիում կառուցվող Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնում մեկնարկել է ավտոմեքենաների մաքսազերծման գործընթացը:
Ներկայումս Գյումրու ԱՏԳ սպասարկման կենտրոնն ունի 12 ձևակերպող տեսուչ, և մաքսազերծման մեկնարկի օրն արդեն իսկ սպասարկվել է մոտ 100 ավտոմեքենա:
ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի խոսքով՝ այս պահին բեռնարկղերով սահմանը հատած մեքենաները միակն են, որ մնացել են Երևանում և դրանց տեղափոխումից հետո կարելի է հայտարարել, որ մաքսազերծման գործընթացն ամբողջությամբ տեղի կունենա Հյուսիսային ավտոմաքսատանը։ Իսկ Նորագավիթի ավտոմաքսատունը կշարունակի աշխատել մինչև տարեվերջ՝ Երևանում արդեն իսկ եղած ավտոմեքենաներն ամբողջությամբ սպասարկելու համար։
Գյումրու մաքսատունն իր ողջ ծավալով շահագործվելու դեպքում օրական կսպասարկի մոտ 1000 ավտոմեքենա:
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
Նմանատիպ նյութեր
634 դիտում
16:25 15-01-2024
Գյումրու մաքսատանը մեքենաների կայանման տուրքն առաջին 3 օրը կլինի անվճար․ Ռուստամ Բադասյան
Այս բաժնից
262 դիտում
18:50 28-03-2024
Փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները շարունակում են ուսուցողական միջոցառումները
226 դիտում
18:38 28-03-2024
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան