211652_close_icon
views-count22693 դիտում article-date 13:04 18-11-2019

ՀՀ վարչապետի որոշմամբ Մովսես Հակոբյանն ու նրա տեղակալներն ազատվել են պաշտոններից

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ Մովսես Հակոբյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսչի պաշտոնից: ՀՀ վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Մովսես Հակոբյանին ազատել գլխավոր ռազմական տեսչի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ: Վարչապետի որոշումներով պաշտոններից ազատվել են նաև գլխավոր ռազմական տեսչի տեղակալներ Կամո Քոչունցը և Վաչագան Ներսեսյանը:

Նմանատիպ նյութեր