11487 դիտում
15:34 17-11-2019
«Ես տեսնում եմ որոշ մարդկանց չկամությունը». Դավիթ Մաթևոսյանը՝ «Հրանտ Մաթևոսյան» թանգարանի կառուցման աշխատանքների դադարեցման մասին. 168.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր կայացավ «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի և Գրականության «Ահնիձոր» զբոսայգու էսքիզ-նախագծի շնորհանդեսը:
Հրանտ Մաթևոսյանի որդին՝ Դավիթ Մաթևոսյանը, [url=https://168.am/2019/11/16/1205086.html?fbclid=IwAR0QL8fckAd2EWiWSjOMirnGaGf-i7pgif3wbvxaPc4KsUiyO8L1y7MwLAs]168.am[/url]-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ սեպտեմբերի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ քննարկում է եղել մշակութային կենտրոն-թանգարանի և զբոսայգու մասին, որի արդյունքը եղել է այս հանձնարարականը՝ կազմել ցուցադրության հայեցակարգն ու ներքին հարդարման դիզայնը, շրջակա այգու նախագիծը:
Դավիթ Մաթևոսյանին անհանգստացնում է այն փաստը, որ թանգարանի առաջին երկու հարկերի կառուցումից հետո աշխատանքը դադարեցվել է, նախապես նախագծված երրորդ հարկը դեռ չի կառուցվել:
Հրանտ Մաթևոսյանի որդին ասում է՝ խնդիրները զուտ ֆինանսական են և ԿԳՄՍ նախարարության մշակույթի ոլորտի համար պատասխանատուների անտարբերության հետևանք:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https://168.am/2019/11/16/1205086.html?fbclid=IwAR0QL8fckAd2EWiWSjOMirnGaGf-i7pgif3wbvxaPc4KsUiyO8L1y7MwLAs]կայքում[/url]։