3168 դիտում
12:31 17-11-2019
Իրանում բողոքի ցույցեր են սկսվել բենզինի թանկացման դեմ
Իրանի մի շարք խոշոր քաղաքներում բողոքի ակցիաներ են սկսվել այն բանից հետո, երբ իշխանությունները հայտարարեցին բենզինի գնի բարձրացման մասին։
Ինչպես հաղորդում էRia Novosti-ն, Սիրջան քաղաքում ցուցարարները փորձել են այրել նավթի պահեստը, սակայն նրանց կանգնեցրել են իրավապահ մարմինները։ Ցույցի ժամանակ մահացել է 1 մարդ, նրա մահվան պատճառը դեռևս անհայտ է։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ից իրանական իշխանությունները քվոտաներ են սահմանել բենզինի մանրածախ վաճառքների համար։
Այսպես, մասնավոր փոխադրամիջոցների տերերը կկարողանան ամսական ձեռք բերել 60 լիտր բենզին, երկվառելիք ավտոմոբիլների տերերը՝ 30 լիտր: Առանձին քվոտա է նախատեսված տաքսիների վարորդների համար՝ 400 լիտր բենզին և 2 անգամ պակաս բենզին՝ երկվառելիք ավտոմոբիլների համար:
Մոտոցիկլավարների համար քվոտավորված գնով նախատեսված է 25 լիտր բենզին: Քվոտաներ են սահմանված բեռնատարների ու շտապօգնության մեքենաների համար: Ըստ որում՝ քվոտայի շրջանակում 1 լիտր բենզինի արժեքն աճել է 50 տոկոսով՝ լիտրի դիմաց մինչև 15 հազար իրանական ռիալ (մոտավորապես 13 ամերիկյան ցենտ): Բենզինի յուրաքանչյուր լրացուցիչ՝ այսինքն՝ քվոտայից դուրս, լիտրն ավելի թանկ արժե՝ 1 լիտրի դիմաց 30 հազար ռիալ:
Նշենք, որ Իրանն աշխարհում նավթի խոշորագույն պաշարներով երկրներից մեկն է, բայց նավթամշակման խնդիրների պատճառով մինչև վերջին ժամանակներս հարկադրված էր բենզին ներմուծել երկիր:
Նմանատիպ նյութեր
3986 դիտում
21:55 04-11-2018
Իրանում բողոքի ցույցեր են սկսվել ամերիկյան պատժամիջոցների դեմ
2571 դիտում
20:46 03-01-2022
Ղազախստանում գազի գնի թանկացման դեմ բողոքի ցույցեր են կազմակերպվել
7422 դիտում
10:25 30-12-2017
Ձվի թանկացումից մինչև «ազատություն քաղբանտարկյալներին». Իրանում բողոքի ցույցեր են. BBC
Այս բաժնից
1189 դիտում
19:23 02-01-2025
Քիշնևի քաղաքապետը իշխանություններին անգործունակ է անվանել էլեկտրաէներգիայի թանկացման պատճառով
889 դիտում
18:14 02-01-2025
Իտալիայի արտգործնախարարը լրագրող Չեչիլիա Սալայի կալանավորման առնչությամբ կանչել է Իրանի դեսպանին
1501 դիտում
17:47 02-01-2025
Կրոկուսի ահաբեկչության գործով Թուրքիայում մի շարք անձանց մեղադրանք է առաջադրվել