211652_close_icon
views-count1716 դիտում article-date 14:24 16-11-2019

Սարդարապատի թանգարանը նոր տնօրեն ունի

«Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն է նշանակվել Կարեն Փահլևանյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը: Պաշտպանության նախարարությունում, որի հաշվեկշռում է «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» ՊՈԱԿ-ը, տնօրենի համար հայտարարվել էր մրցույթ, որին մասնակցել է 7 մարդ: Բանավոր և գրավոր փուլերի արդյունքում քննող հանձնաժողովը հաղթող էր ճանաչել Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի այդ պահին գործող տնօրեն Կարեն Արիստակեսյանին և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Կարեն Փահլևանյանին։

Նմանատիպ նյութեր