211652_close_icon
views-count3978 դիտում article-date 13:27 16-11-2019

Մոտ 1միլիոն 900 հազար դրամի ոսկեղենի գողություն` «Զվարթնոց» օդանավակայանում. ոստիկանության բացահայտումը

Նոյեմբերի 15-ին, ժամը 20-ի սահմաններում ՌԴ քաղաքացին ոստիկանություն Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 12.30-ին, Մոսկվա-Երևան չվերթով ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան, ստացել ուղեբեռը և ժամանման սրահից դուրս գալուց նկատել է, որ ուղեբեռից գողացել են իր ոսկյա զարդերը՝ պատճառելով մոտ 1 միլիոն 900 հազար դրամի վնաս: Բաժնի քրեական հետախույզները ստացված օպերատիվ տվյալները իրացնելով «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության աշխատակիցների հետ համատեղ, ժամը 23.30-ին, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել օդանավակայանի երեք աշխատակցի, որոնցից մեկը` Այնթափ գյուղի, մյուս երկուսը Երևանի բնակիչներ են: Գողոնը հայտնաբերվել և առգրավվել է: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կասկածյալները ձերբակալված են: Կատարվում է նախաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր