34635 դիտում
22:18 15-11-2019
Կապի, տրանսպորտի նախկին նախարարն ու «Օրինաց Երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը կասկածվում են 5 մլն դոլար արժողությամբ պանսիոնատը «իրենցով անելու մեջ»
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազությունից Կոտայքի մարզի դատախազություն է ուղարկվել Երևանի բնակիչ, Ռ. Խ.-ի դիմումը, որով վերջինս մի խումբ անձանց մեղադրում է պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեջ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ռ. Խ.-ն գլխավոր դատախազություն բողոք է ներկայացրել և հայտնել, որ 2013 թ.-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը ՀՀ պետական գույքի կառավարան որոշմամբ Կոտայքի մարզի Աղվերան համայնքում գտնվող մոտ 5 մլն դոլար արժողությամբ պանսիոնատներից մեկը, հակառակ ՀՀ սահմանադրությամբ նախատեսված կարգի, անհատույց հանձնել է «Օրինաց Երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված շինությունը «Կապ» պանսիոնատն է:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
1992 դիտում
16:44 12-03-2015
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչների հետ
1731 դիտում
19:21 26-08-2015
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչների հետ