211652_close_icon
views-count2922 դիտում article-date 22:42 15-11-2019

Ոստիկանները գրպանահատների են բերման ենթարկել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանությունը հետևողականորեն շարունակում է պայքարել գրպանահատության դեմ: Նոյեմբերի 14-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի աշխատակիցների պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում գրպանահատության երեք դեպք բացահայտվեց: Ժամը 12-ի սահմաններում քրեական հետախույզները Պռոշյանի փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկեցին Մանթաշյան փողոցի 25-ամյա մի բնակչի: Պարզվեց, որ նա րոպեներ առաջ թիվ 39 երթուղու միկրոավտոբուսում մի կնոջ պայուսակից, դրամապանակ էր գողացել, որի մեջ եղել էր փող, նույնականացման ու բանկային քարտեր: Գողոնը հայտնաբերվեց: Տուժողից ընդունվեց հաղորդում: Նույն օրը գրպանահատության դեմ պայքարի ծառայողները Տիգրան Մեծի պողոտայից, դարձյալ գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկեցին Ամիրյան փողոցի 31-ամյա մի բնակչի: Պարզվեց` ժամը 19.30-ի սահմաններում նա թիվ 37 երթուղու ավտոբուսում ուղևորուհու պայուսակից, բջջային հեռախոս էր գողացել: Րոպեների տարբերությամբ ոստիկանները վանաձորցի 42-ամյա մի գրպանահատի էլ Երևանի Նալբանդյան փողոցից բերման ենթարկեցին: Նա Հյուսիսային պողոտայում օտարերկրյա մի բնակչուհու պայուսակից էր գողություն արել: Հափշտակած դրամապանակում փող, վարորդական իրավունքի վկայական, ապահովագրական, նույնականացման ու բանկային քարտեր էին: Գողոնն առգրավվեց: Տուժողից ընդունվեց հաղորդում: Երեք դեպքով էլ գրպանահատները տվել են խոստովանական բացատրություն: Բաժիններում նյութեր են նախապատրաստվում: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր