slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
Աննա Հակոբյանն ու Դարիգա Նազարբաևան այցելել են քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող փոքրիկներին
211652_close_icon

Աննա Հակոբյանն ու Դարիգա Նազարբաևան այցելել են քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող փոքրիկներին

views-count2688 դիտում article-date 16:25 15-11-2019
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը նոյեմբերի 15-ին կառավարական առանձնատանը հյուրընկալել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևային: Ինչպես հայտնեցին Աննա Հակոբյանի գրասենյակից, նախաճաշի ընթացքում տիկին Նազարբաևան պատմել է Երևան պաշտոնական այցի մանրամասները, իսկ Աննա Հակոբյանը ներկայացրել է իր ղեկավարած երկու հիմնադրամների գործունեությունն ու «Կանայք հանուն խաղաղության» արշավի առաքելությունը: Ի հիշատակ հանդիպման, Դարիգա Նազարբաևան Աննա Հակոբյանին է նվիրել ղազախական ազգային հագուստ: Նույն օրը տիկին Հակոբյանն ու տիկին Նազարբաևան այցելել են Պրոֆ Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն: Կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի և «City of smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանի ուղեկցությամբ նրանք շրջել են կենտրոնով, զրուցել բուժում ստացող երեխաների և նրանց ծնողների հետ: Այցի ավարտին կենտրոնում բուժում ստացող 9-ամյա Լիլի Անտոնյանը տիկին Նազարբաևային է նվիրել իր հեղինակած «Տարվա 4 եղանակներ» կտավը: Շնորհակալություն հայտնելով նվերի համար, տիկին Նազարբաևան ասել է, որ կտավում գերիշխում են պայծառ գույները, իսկ դա նշանակում է, որ կտավի հեղինակը լավատես է և շատ արագ ապաքինվելու է: «Ուրախ մարդիկ ավելի շուտ են առողջանում»,- ասել է Դարիգա Նազարբաևան: Տիկին Նազարբաևան ու տիկին Հակոբյանն էլ երեխաներին նվիրել են երաժշտական գործիքներ և առաջինը փոքրիկների հետ փորձարկել: Այցի ավարտին Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահը առողջություն է կամքի ուժ և նպատակների իրականացում է մաղթել փոքրիկներին: «Մաղթում եմ, որ շուտ ապաքինվեք, որ ձեր երազանքները կատարվեն, լավ մարդ դառնաք և որ ձեր երկիրը ձեզանով հպարտանա»,- ասել է Դարիգա Նազարբաևան: «City of smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամն աջակցում է քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող մինչև 25 տարեկան երեխաների և երիտասարդների: Հիմնադրամն անվճար տրամադրում է բուժում, դեղորայք, բժշկական անհրաժեշտ միջամտություններ, օրական 4-անգամյա սնունդ, ինչպես նաև սոցիալ-հոգեբանական ծառայություն թե´ քաղցկեղ ունեցող պացիենտներին, թե´ նրանց ընտանիքի անդամներին: Ներկա դրությամբ հիմնադրամն աջակցում է քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող 240 երեխայի և երիտասարդի: [img]https://st0.shamshyan.com/editor/0639970001573816363667431.jpg[/img]

Նմանատիպ նյութեր