2168 դիտում
11:27 15-11-2019
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը վերահաստատում է բոլոր առկա հարցերը քննարկելու պատրաստակամությունը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը վերահաստատում է բոլոր առկա հարցերը քննարկելու պատրաստակամությունը: Նախարարությունը տեղեկացնում է, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծն աշխատանքային փաստաթուղթ է
«Առաջիկա օրերին հանրային քննարկման փուլում նախարարի և նախարարության այլ ներկայացուցիչների կողմից հանդիպումներ կլինեն բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Հանրությանը հուզող բոլոր թեմաները կքննարկվեն այդ հանդիպումների ընթացքում: Հանդիպումների օրակարգը շուտով կսահմանվի»,-նշված է հաղորդագրության մեջ:
Արդեն մի քանի օր է տարբեր ուսումնական հաստատությունների ուսանողները բողոքի ակցիա են անցկացնում Երևանում՝ իրենց դժգոհությունը հայտնելով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Մասնավորապես, նրանք դեմ են բուհերում Հայոց լեզու և Հայոց պատմություն առարկաների դասավանդման վերաբերյալ առաջարկություններին:
Նմանատիպ նյութեր
1983 դիտում
13:53 26-01-2021
Բայդենը հայտարարել Է Ռուսաստանի հետ խնդրահարույց հարցերը քննարկելու պատրաստակամության մասին
781 դիտում
21:19 21-06-2023
ԱՀ պետնախարարը խորհրդակցություն է հրավիրել՝ քննարկելու գյուղմթերքի իրացման հարցերը
Այս բաժնից
433 դիտում
19:07 25-04-2024
Բագրատաշենի հատվածից Նոյեմբերյանի ոստիկանության բաժին բերման ենթարկված 12 քաղաքացիներն ազատ են արձակվել
589 դիտում
19:04 25-04-2024
Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը
505 դիտում
18:59 25-04-2024
Ապրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սահմանային սյուն