«Ատլետիկոն» մի քանի ամսով կորցրեց Կոստային. վերջին կվիրահատվի
«Ատլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստայի մոտ՝ պարանոցի հատվածում, ախտորոշվել է ճողվածք:
Մոտ օրերս նյարդավիրաբույժները որոշելու են 31-ամյա խաղացողի բուժման մեթոդիկան:
Բժիշկները չեն բացառում, որ նա պետք է վիրահատվի: Բոլոր դեպքերում, ապաքինումը կտևի մի քանի ամիս:
Դիեգո Կոստան «Ատլետիկոյի» կազմում այս մրցաշրջանի 15 խաղում դարձել է 2 գոլի հեղինակ: